Վարկած կա, որ Ջեքսոնին սպանել են պարանոցի շրջանում «Դիպրիվան» ներարկելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2009 18:10

untitled9Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ընտանքն արդեն ստացել է դիահերձման փորձաքննության արդյունքները, ըստ որի`հանրահայտ երգիչը մահացել է ցավազրկող «Դիպրիվան» դեղամիջոցի չարաշահումից:

Բրիտանական տեղական մամուլը համոզվածություն է հայտնում, որ Ջեքսոնին վերջին ներարկումն արել են պարանոցի հատվածում: Ըստ փորձագետների` հենց սա է հանդիսացել երգչի մահվան հիմնական պատճառը:

Լոս Անջելեսի ոտիկանությունն արդեն համոզված է, որ  Ջեքսոնին սպանել են, և մեղադրական եզրակացությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Երգչի ընտանիքի կարծիքով` հիմնական մեղավորներն ու կասկածյալները երգչի անձնական բժիշկներն են: Այս պահին ոտիկանությունը պարզում է, թե բժիշկներից ով է ներարկել:

Իսկ «Sony Pictures» ընկերությունը մտադրված է Ջեքսոնի կյանքի մասին ֆիլմ նկարահանել: Նրանք մտադիր են ձեռք բերել ավելի քան 50 միլիոն դոլարի ձայնագրություններ: Հավանական է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Քենի Օրտեգան (Kenny Ortega): Ըստ տեղեկությունների` այն կարող է շուկայում վարձույթի տրվել այս տարվա վերջին:

Իր հերթին «TMZ.com» կայքը, որն աշխարհում առաջինը տարածեց փոփ արքայի մահվան լուրը, տեղադրել է Ջեքսոնի` երբևէ չհրապարակված երգից մի կտոր, որը կարելի է բեռնավորել հենց այդ կայքից:

Աղբյուրը` www.ytro.ru,  www.kp.ru

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply