Հայերն անհաջող մրցելույթ են ունեցել աթլետների Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2009 17:45

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված մինչև 23 տարեկան աթլետների Եվրոպայի առաջնությունում եռացատկորդուհի Հայկանուշ Բեգլարյանը և 800 մ վազորդ Արամ Դավթյանը նախնական փուլի մեկնարկներից հետո դադարեցրել են պայքարը:

Հայկանուշը եռացատկել է 12 մ 74 սմ, իսկ Արամը վազքատարածությունն անցել է 1 րոպե 52,44 վայրկյանում, սակայն նրանց իրավունք չի վերապահվել պայքարը շարունակել եզրափակչում:

Հուլիսի 23-26-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելու է աթլետիկայի` պատանիների (մինչև 19 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն 100 մ վազորդներ Անի Խաչիկյանը և Տարոն Խաչատրյանը:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply