Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա Ջոնսը բնակվում են գյուղում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 15:53
Աստղային զույգ Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա Ջոնսը 5,1 միլիոն դոլարով առանձնատուն գնեց Բեդֆորդ ավանից ոչ հեռու, որը գտնվում է Նյու Յորք նահանգում: Առանձնատունը ունի 5 ննջասենյակ, 5 լողասենյակ, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 585 քառակուսի մետր: Առանձնատունը ունի նաև հյուրասենյակ, Ճաշասենյակ և աշխատասենյակ: 2,3 հեկտար հողատարածքում կառուցված են նաև հյուրերի համար նախատեսված շինությունը, լողավազանը և թենիսի հրապարակը: Մերձակայքում կա ձիաբուծարան, սակայն չի տեղեկացվում , թե Դուգլասը և Զետա Ջոնսը այդ ձիաբուծարանի տերն են, թե` ոչ:
Մայքլ Դուգլաս. ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր, հայտնի է ,Ուոլ սթրիթ»,«Հիմնական բնազդ» և «Խաղ» կինոնկարներով, երկակի օսկարակիր է: Նրա կինը`ևս Օսկարների արժանացած Քեթրին Զետա Ջոնսը, ծնվել է Մեծ Բրիտանիայում: Հայտնի է «Զորոյի դիմակը»,« Զորոյի առասպելը», ինչպես նաև «Չիկագո» մյուզիքլ կինոնկարով:






Facebook
Tweet This
Email This Post
