Ահաբեկչություն Պակիստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 15:26

Պակիստանի հյուսիս- արևմուտքում գտնվող Դերա քաղաքի  Ադամ Հել մզկիթում իրականաված պայթյունից զոհվել է 40 մարդ: Ավելի քան 120 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:  Մահապարտ- ահաբեկիչը պայթեցրել է հզոր ռումբը կրոնական արարողության ժամանակ, երբ մզկիթը բազմամարդ էր:

Իսլամի կանոնների համաձայն` մզկիթներում և այլ սրբազան վայրերում արգելված է ցանկացած բռնություն. սա համարվում է աններելի` մահացու մեղք: Եվ ըստ որում`Պակիստանի հյուսիս- արևմուտքում բավական հաճախ են իրականացվում դաժան ահաբեկչություններ հատկապես մզկիթներում: Վերջին ժամանակներս  Պակիստանում ահաբեկչություններ  կազմակերպում են Թալիբան շարժման գրոհայինները:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply