Կստեղծվի հոգեւոր առաջնորդների հատուկ խումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 15:09

Ժնեւում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական գրասենյակում նոյեմբերի 1-4-ը տեղի է ունեցել «Քրիստոնյաներն ու իսլամականները համընդհանուր ապագայի համար» թեմայով միջազգային կոնֆերանս։ Այն որոշել է ստեղծել հոգեւոր առաջնորդների հատուկ խումբ, որը արագ կարձագանքի կոնֆլիկտային իրավիճակներին:

Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացնում են, որ  կոնֆերանսի մասնակիցները՝ աշխարհի տարբեր երկրների 65 ներկայացուցիչներ, հանդես են եկել նաեւ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հաճախ կոնֆլիկտներ ստեղծելիս կրոնին են հղում կատարում, նույնիսկ երբ դրանց իսկական պատճառներն այլ են, ինչպիսիք՝ միջոցների անարդար բաշխումը, ճնշումները, բռնարարքներն ու անարդարությունները»։

Համագումարին Հայ Առաքելական եկեղեցուց մասնակցել են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Վիգեն արք. Այքազյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը:

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply