Դեվիդ Բեքհեմը վիճել է ամերիկացի մարզասերի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2009 17:47

bekhemՖուտբոլի Անգլիայի հավաքականի ավագ Դեվիդ Բեքհեմը, որն հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի կազմում, վիճել է ամերիկացի մարզասերի հետ, երբ նրա թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում իտալական «Միլանի» հետ:

«Լոս Անջելես Գալաքսիի» մոլի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Բեքհեմին, երբ նա խաղադաշտ է դուրս եկել: Իսկ այն ժամանակ, երբ խաղացողներն ընդմիջման են գնացել, Բեքհեմն ինչ-որ բան է ասել հանդիսականներից մեկին: Դրանից հետո վերջինս ցատկել է տրիբունայից և խաղադաշտ է մտել: Սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրան Բեքհեմին մոտենալ:

Անգլիացի կիսապաշտպանը «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում 75 րոպե է խաղացել և կատարել է գոլային փոխանցում: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Ամերիկյան թիմի երկրպագուները խաղին ներկայացել էին ցուցապաստառով, որի վրա Բեքհեմին ուղղված խոսքեր էին` «Խաբեբան վերադարձել է տուն»:

Ֆուտբոլիստը «Լոս Անջելես Գալաքսի»-ի կազմը համալրել էր 2007 թ: 2009 թ. սկզբին նա վարձավճարով տեղափոխվել էր իտալական «Միլան» և այդ թիմում էր հանդես եկել մինչև մրցաշրջանի ավարտը:

Դիտվել է 2473 անգամ:
Print Friendly

Leave a Reply