Մայր Աթոռի միաբանը պատարագ կմատուցի Լեհաստանի հայության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 14:55

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը, ով ուսումնառության նպատակով արդեն երեք ամիս է, ինչ գտնվում է Լեհաստանում, այսուհետ ամիսը երկու անգամ Սբ պատարագ կմատուցի Վարշավայի Սբ Վասիլյանի եկեղեցում։

Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացնում են, որ  առաջին պատարգը կմատուցվի նոյեմբերի 7-ին։ Դրանից հետո կկատարվի Հայրապետական մաղթանք` Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գահակալության 11-րդ տարեդարձի առիթով։ Նոյեմբերի 21-ին վարշավաբնակ հայերը կրկին հնարավորություն կունենան մասնակցելու սրբազան արարողության։

Դեկտեմբերի 5-ին մատուցվելիք պատարագի ավարտից հետո կկատարվի հոգեհանգիստ` Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի հետեւանքով զոհված հայորդիների համար։ Եվս մեկ անգամ Սբ պատարագ կմատուցվի դեկտեմբերի 19-ին։ Հոգեշնորհ Հայր Սուրբն այս առիթով հրավեր է հղել Լեհաստանում բնակվող հայությանը:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply