Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի ջուրը ժամանակավորապես չի կարելի խմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 14:53
Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ վթարվել է ջրագիծը, որի հետեւանքով ներկայումս դադարեցվել է Կիլիկիա ու Նորագյուղ թաղամասերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն նշված տարածքների բնակիչներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ջրագծում առկա ջուրը խմելու նպատակով օգտագործելուց:
Ջրմուղից տեղեկացնում են, որ այժմ ընթանում են վթարավերականգնողական աշխատանքներ:






Facebook
Tweet This
Email This Post
