Նաոմի Քեմբելը ամուսնանում է Եգիպտոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 14:51

Նաոմի Քեմբելի և ռուս  միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հարսանիքը կկայանա դեկտեմբերի 7-8-ը Եգիպտոսի Լուքսոր քաղաքում` այս երկրի  միջազգային զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկում:

Տեղի «Ալ Ահրամ» թերթի տեղեկատվությամբ`երկօրյա հարսանեկան  հանդիսությունը կանցկացվի Լուքսորի դիտարժան վայրերից մեկում` հին եգիպտական տաճարում: Հարսանիքին հրավիրված են մի քանի հարյուր անվանի հյուրեր, այդ թվում` Հոլիվուդի աստղեր, ոճաբաններ և մոդելներ:
Մեղրամիսը նրանք կանցկացնեն Եգիպտոսի հայտնի հյուրանոցներից մեկում` Old Winter Palaceում:Այդ հյուրանոցը կառուցվել է 1886 թվականին բրիտանական գաղութային ոճով և իր տեսակով դարձել է լեգենդ: Այս հյուրանոցում են կանգ առել նշանավոր ճանապարհորդներ, պատմաբաններ, արքայական տոհմի ներկայացուցիչներ: Ագաթա Քրիսթին այդ հյուրանոցը հավերժացրել է իր դետեկտիվ վեպերից մեկում: Old Winter Palace-ը մի քանի տարի առաջ լիովին վերակառուցվել է:2007 թվականին Ծննդյան տոները անց են կացրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր կնոջ` Կառլա Բրունիի հետ:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply