Բելառուսցի կույս աղջիկները Ստամբուլում արժեն 20 հազար դոլար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 15:35

Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության վարչության աշխատակիցները Քումբուրգազ թաղամասի դիսկոտեկներից մեկում իրականացրած գործողության արդյունքում, մի խմբի են ձերբակալել, որը կույս աղջիկներ էր վաճառում հարուստ գործարարներին:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է ակումբի տնօրենին, 8 մատուցողի եւ 18 բելառուսցի կանանց, որոնց մեջ եղել են նաեւ կույս աղջիկներ։ Պարզվել է, որ կույս աղջիկները վաճառվել են հարուստ թուրք գործարարներին` 20 հազար ԱՄՆ դոլարով։

Դիտվել է 2129 անգամ:
Print Friendly

Leave a Reply