BBC-ի լրագրողները երկօրյա գործադուլ են սկսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 14:42

Մեծ Բրիտանիայի «Բի բի սի» հեռուստառադիոկորպորացիայի լրագրողներն այսօր երկօրյա գործադուլ են սկսում ի նշան կենսաթոշակների հաշվեգրման համակարգը փոխելու՝ ընկերության ղեկավարության պլանների դեմ բողոքի: Երկրորդ գործադուլը պլանավորված Է նոյեմբերի 15 – 16-ը: Արհմիությունը խոստանում Է անցկացնել բողոքի նոր գործողությոններ, ընդ որում դրանցից մեկը, նախնական պլաններով, կարող Է անցկացվել Ծննդյան տոների շրջանում, երբ բնակչությունն առանձնահատուկ ակտիվությամբ Է դիտում ժամանցային ծրագրերը:

Գործադուլին մասնակցում Է Լրագրողների ազգային միության ավելի քան 4 հազար անդամ: Ըստ որում «Բեկտու» անկախ արհմիության գրեթե նույն թվով անդամներ, որը միավորում Է ընկերության տեխնիկական աշխատակիցներին, որոշել են համաձայնել ընկերության տնօրինության առաջարկությանը:

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply