Շվեյցարիան կաջակցի ՀՀ քաղծառայության կարողությունների զարգացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 14:38

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) ու Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության միջեւ այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը ու նշված գործակալության տարածաշրջանային տնօրեն Դերեկ Մյուլլերը:

Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի քաղաքացիական ծառայության կարողությունների զարգացմանը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի քաղաքացիական ծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնելու Շվեյցարիայում: «Համագործակցությունը կնպաստի հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանը, քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի լավացմանը»,- նշեց Ս. Վասիլյանը` ավելացնելով, որ այս հուշագիրը նաեւ նպաստելու է միջազգային կազմակերպություններում, բազմակողմանի հարաբերություններում Հայաստանի դերի էլ ավելի բարձրացմանը:

Նշենք, որ հուշագիրը Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործակցության առաջին դեպքն է: «Շվեյցարիան միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի այն ջանքերին, որոնք գործադրվում են պաշտոնապես Եվրոպայի մաս դառնալու համար` չնայած Հայաստանն իր մշակութային արժեքներով արդեն իսկ եվրոպական երկիր է»,- նշեց Դ. Մյուլլերը:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply