Առաջին խաղում` ուժեղ մրցակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2010 14:23

Այսօր  Մոսկվայում կմեկնարկի Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարը:  Լևոն Արոնյանը, որի գործակիցն է` 2801,  կմրցի Վլադիմիր Կրամնիկի (2791) հետ: Այս շախմատիստներն ունեն ամենաբարձր գործակիցները: Ի դեպ, երկուսն էլ նախկինում հաղթել են ավանդական դարձած այս ստուգատեսում` Արոնյանը` 2006-ին, իսկ Կրամնիկը` 2007 -ին և 2009-ին: Առաջին տուրում միմյանց հետ հարաբերությունները կորոշեն նաև Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2763) և Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2741), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2760) և Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2741), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2735) և Վան Հաո (Չինաստան, 2727), Ալեքսանդր  Գրիշչուկը (Ռուսաստան, 2771) և Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2742):

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply