Իսրայել. «Մերկավա» հրասայլերը կարտահանվեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 13:43
Իսրայելի պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` առաջին անգամ հրեական պետությանը թույլ է տրվել «Մերկավա 4» հրասայլերի և «Նամեր» զրահապատ ավտոմեքենաների արտահանում: Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուրի Շանին ընդգծել է, որ հրասայլերի արտահանման թույլտվություն ունեն միայն բարեկամական երկրների համար: Շանին նաև հայտարարել է, որ հրասայլերի արտահանման մեկնարկը ունի ռազմավարական նկատառումներ, և դա անհրաժեշտ է Իսրայելի համախառն ներքին արդյունքի աճող կորուստները ծածկելու համար: Մասնագետների գնահատմամբ`հրասայլերի արտահանումը ամեն տարի բյուջե կբերի մոտավորապես 400 միլիոն դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
