Իրանի իշխանություններին Oriflame –ի շպարանյութերը դուր չեկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 13:25

Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել Շվեդիայի քաղաքացուհի, Oriflame շպարանյութերի ընկերության ղեկավարին, ում օգոստոսին  կալանավորել են` անվտանգության նկատառումներով: Շվեդիայի արտաքին քաղաքական գեչատեսչության ներկայացուցիչների խոսքով`ընկերության ղեկավարը լքել է Իրանի տարածքը: Իրանական իշխանությունները հաստատել են, որ շվեդական այս ընկերությունը Իրանի տարածքում գործում է , որպեսզի վնաս հասցնի այս երկրի ազգային անվտանգությանը: Օգոստոսին իրանական իշխանությունները փակել են ընկերության ներկայացուցչությունները  Իրանում: Այդ մասին տեղեկացրել է Բի ԲԻ Սի հեռուստառադիոկորպորացիան:

Oriflame ընկերությունը գործում է բուրգի սկզբունքով, երբ արտադրանքը վաճառվում է ոչ թե խանութների , այլ վաճառողների միջոցով, նրանցից յուրաքանչյուրը իր տարածման ցանցն է ստեղծում:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply