21-րդ դարի ամենատևական արևի խավարումը տեսանելի կլինի հուլիսի 22-ին Ճապոնիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2009 17:55

sun-121-րդ դարի ամենաերկարատև և ամբողջական արևի խավարումը կդիտվի հուլիսի 22-ին Ճապոնիայում. այն կտևի 6 րոպե 25 վայրկյան:

Արևի ամբողջական խավարմանը հնարավոր կլինի հետևել Ճապոնիայի հարավում՝ Տոկարա արշիպելագի կղզիներում:

Տոկիոյում լուսինը կծածկի արևը 75 տոկոսով, իսկ ճապոնական ամենահյուսիսային կղզում  արևը կխավարի 50 տոկոսով:

«Ռիա նովոստի»-ն հաղորդում է, որ սկսվել է տուրիստների մեծ հոսք դեպի Ճապոնիայի հարավային կղզիներ: Հյուրանոցների բացակայության և տուրիստների համար նախատեսված անհատական տների սահմանափակ լինելու պատճառով տուրիստներին բնակեցնելու համար տրամադրվել են դպրոցների մարզադահլիճները, որոշ տուրիստներ էլ վրաններում են հաստատվում:

Վերջին անգամ Ճապոնիայում ամբողջական արևի խավարում դիտվել է 1963 թ.:

Արևի հաջորդ ամբողջական խավարումը, ըստ գիտնականների կանխատեսումների, տեղի կունենա 2033 թ. մարտի 30-ին:

Արևի խավարումը տեսանելի կլինի նաև Հնդկաստանում, Չինաստանում, Խաղաղ օվկիանոսում: Այն կսկսի համաշխարհային ժամանակով 00:58-ին ՝ Հնդկաստանի տարածքում և կշարժվի դեպի արևելք:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply