Իրանը շահագրգիռ է Ուկրաինային նավթ մատակարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 13:07

Իրանը շահագրգիռ է Ուկրաինային նավթ մատակարարել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայում Իրանի դեսպան Աքբար Հասեմի Ալիաբադին: Նրա խոսքով` Իրանի տարածքում գտնվում է աշխարհի նավթային պաշարների 17 տոկոսը, իսկ Իրանը պատրաստ է Ուկրաինային նավթ մատակարարել: «Իրանը կարող է նշանակային դեր խաղալ Ուկրաինայի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի համար»,- ասել է նա: Դեսպանի խոսքով`Իրանը պատրաստ է քննարկել այդ ոլորտում համագործակցության վերաբերյալ Ուկրաինայի առաջարկությունը:

Iran.ru-ի տեղեկատվությամբ`բացի նավթից` Ուկրաինան և Իրանը շահագրգիռ են համագործակցել գազարդյունահանման և ինքնաթիռաշինության զարգացման ոլորտներում

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply