Պակիստանում աղետի է ենթարկվել նավթագործների ինքնաթիռը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 12:44
Ոչ մեծ մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում էր նավթային ընկերությանը, աղետի է ենթարկվել Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքի օդակայանից ոչ հեռու:
Օդաչուն հասցրել է գործակարգավարին տեղեկացնել շարժիչի անսարքության մասին: Զոհվել է 22 մարդ, որոնք գտնվում էին ինքնաթիռում: Վթարի պահին ովքեր են եղել ինքնաթիռում` տեղի նավթագործնե՞ր, թե՞ օտարերկրյա մասնագետներ` չի տեղեկացվում: Այս աղետը երկրորդն է վերջին չորս ամիսների ընթացքում: Նախորդը տեղի է ունեցել հուլիսին, երբ զոհվեցին 152 մարդ:
Երկիրը, սակայն, անհամամատ մեծ զոհեր է կրում ջրհեղեղներից, որոնք անտուն դարձրին միլիոնավոր մարդկանց: Երկրորդ աղետի պատճառ դարձան ելուզակ- գրոհայինները, ովքեր մշտապես հարձակումներ և ահաբեկչություններ են իրականացնում երկրում:






Facebook
Tweet This
Email This Post
