Ինչն է տարօրինակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2010 12:57

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը հնարավոր է առաջիկայում ստանձնի Նիգերի ազգային հավաքականի ղեկը: Այդ երկրի  ընտրանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Այժմ բանակցություններ են վարվում, եթե կողմերը համաձայնության գան, ապա լեգենդար հայ ֆուտբոլիստը կհայտնվի նոր դերում: Հիշեցնենք, որ շնորհաշատ մասնագետը երկար տարիներ նաև մարզչական աշխատանքով է զբաղվում, սակայն նրան ոչ մի անգամ առաջարկ չի արվել գլխավորելու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Դա է տարօրինակը:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply