Մավրիտանիայի նախագահ է ընտրվել հեղաշրջումն իրականացրած գեներալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 20, 2009 15:48
Մուհամմադ Ուլդ Աբդուլազիզն ընտրվել է Մավրիտանիայի նախագահ` առաջ անցնելով նրա հիմնական մրցակից, Խորհրդարանի նախագահ Մասուդ Բլխեյրից: Գեներալ Աբդուլազիզը, որ 2008 թ. օգոստոսին երկրում կազմակերպել էր ռազմական հեղաշրջում, ստացել է քվեների ավելի քան 52 տոկոսը, մինչ նրա ախոյանն ստացել է ձայների 16.6 տոկոսը: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում «այս խայտառակության» արդյունքները և կոչ է արել չեղյալ համարել դրանք:






Facebook
Tweet This
Email This Post
