Օդային խոշոր աղետ Կուբայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 12:23

Կուբայի օդային ընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Սանտյագո- Կուբա չվերթը, աղետի է ենթարկվել լեռներում այն իրողությունից հետո, երբ օդաչուն ծանուցել է ինքնաթիռում անսարքության մասին: Անսարքության բնույթի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, ասվում է միայն, որ հետաքննությունը շարունակվում է: Զոհվել է  68 մարդ, այդ թվում`28 օտարերկրացիներ և ինքնաթիռի անձնակազմի 7 անդամը: 883 չվերթի` AeroCaribbean ինքնաթիռը ընկել է Գուասիմալ գյուղից ոչ հեռու` Սանտի Սպիրիտուս գավառում: Կուբայի քաղաքացիական օդային ընկերության վարչությունը ուրբաթ վաղ առավոտյան   հաղորդել է, որ ոչ ոք կենդանի չէ և հրապարակել է  ուղևորների ցուցակը: Օտարերկրացիներից  երեքը հոլանդացի են, երկուսը գերմանացիներ, երկուսը ավստրիացիներ, մեկը Ֆրանսիայի քաղաքացի է,… իտալացի, Վենեսուելայի քաղաքացի և 1 ճապոնացի: Աղետի վայր են ժամանել պետական պաշտոնական անձինք:

Կուբայի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ աղետի ենթարկված ինքնաթիռը երկշարժիչային տուրբոպտուտակաշարժ `ATR-72 տիպի ինքնաթիռ է: Նրա մասերը ընկել են Զազա ջրամբարից ոչ հեռու, որը խոշորագույնն է Կուբայում: Աշխատանքներ են տարվում Կուբայից 350 կմ արևելք` գյուղական վայրում:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply