Հրդեհներ. հրդեհվել է անասնակեր, ավտոբուս և բնական գազի խողովակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 12:20
Նոյեմբերի 4-ին`ժամը 13.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.32-ին, մարվել`14.42-ին: Այրվել է Փ. Պետրոսյանին պատկանող տան բակում պահեստավորված 2,5 տ անասնակեր:
Նույն օրը`ժամը 14.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհով (Օհանավան գյուղի մերձակայքում) ընթացող ավտոբուսում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել`15.35-ին:
Ամբողջությամբ այրվել է Կ. Մեծերիցյանին պատկանող “ՊԱԶ” մակնիշի 10 ԼՕ 407 պետհամարանիշի ավտոբուսը:
Նույն օրը`ժամը 14.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի 1-ին մուտքի բնական գազի խողովակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.52-ին: Տեղի է ունեցել բնական գազի արտահոսք և բռնկում:
Նույն օրը`ժամը 15.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել`16.30-ին: Այրվել է Ս. Ծատուրյանին պատկանող տան բակում պահեստավորված 200 հակ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
