Օբամայի վարկանիշը` 60 տոկոսից ցածր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 20, 2009 15:45
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո առաջին անգամ նրա վարկանիշն իջել է 60-ից տոկոսից ցածր: Ի տարբերություն ամենաբարձր ցուցանիշ գրանցած գարնան տվյալների` ԱՄՆ սևամորթ նախագահի վարկանիշն ընկել է 10 տոկոսով և այժմ կազմում է 59 տոկոս:
Ըստ հարցմանը մասնակցած ամերիկացիների` նախագահի ձեռնարկումներից առավել կասկածելի են թվում տնտեսության և բյուջետային հարցերում, ինչպես նաև առողջապահության ոլորտում գրանցված հաջողությունները:
Նախագահի ջանքերը տնտեսության ոլորտում գոհացուցիչ են համարել երկրի բնակչության 52 տոկոսը, առողջապահության ոլորտում`49, իսկ բյուջետային դեֆիցիտի դեմ պայքարում` միայն 43 տոկոսը:
Այս տվյալները ստացվել են «ABC News» հեռուստաընկերության և «The Washington Post» պարբերականի կողմից անցկացված հեռախոսային հարցումների արդյունքում: Հեղինակավոր «Gallup» ընկերության տվյալներով` ԱՄՆ ներկայիս նախագահի վարկանիշը կազմում է 60 տոկոս:
ABC News, The Washington Post
Լուսանկարը` Սպիտակ տան մամլո ծառայության






Facebook
Tweet This
Email This Post
