Փրկարարները բացել են 80-ամյա կնոջ բնակարանի դուռը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 12:09

Այսօր`ժամը 03.33-ին, փրկարար ծառայությունում   ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի 33-րդ շենքի  թիվ 1 բնակարանի բնակիչը վայր է ընկել բնակարանում և չի կարող բացել բնակարանի դուռը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակա­րանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 1930թ.-ին ծնված Նատաշա Գրիգորյանը , որին ցուցաբերվել  է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply