Ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին, վարորդներից մեկը հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 12:05
Նոյեմբերի 4-ին`ժամը 20.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` ՃՈ պահակակետի մոտ, տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում 1970թ.-ին ծնված Արա Հարությունյանին պատկանող “Ֆոլկսվագեն” մակնիշի 06 ՏՍ 368 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է 1971թ.-ին ծնված Արսեն Բենյամինյանին պատկանող “ՎԱԶ-2101” մակնիշի 61 ԼՏ 441 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ա. Բենյամինյանը ստացել է կողոսկրերի կոտրվածք և տեղափոխվել Երևան քաղաքի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
