Հոնդուրասում բանակցություններն անարդյունք անցան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 20, 2009 15:42
Հոնդուրասում ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արված նախագահի և իր փոխարեն նշանակված պաշտոնակատարի ներկայացուցիչների միջև Կոստա-Ռիկայի նախագահի միջնորդությամբ անցկացվող բանակցություններն անարդյունք են ավարտվել:
Բանակցությունների ընդհատման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հոնդուրասի նոր իշխանությունների կողմից նշանակված պատվիրակությունը մերժել է հակամարտության լուծման պաշտոնանկ արված նախագահի առաջարկած պլանը: Ի պատասխան` պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի ներկայացուցիչը հայտարարել է բանակցությունների ավարտի մասին: Կոստա-Ռիկայի նախագահը կողմերին, այդուհանդերձ, առաջարկել է շարունակել դրանք ևս երեք օր, սակայն նրանցից և ոչ մեկը չեն համաձայնել:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
