114 տարեկան հասակում մահացել Է Երկրագնդի ամենատարեց բնակչուհին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 5, 2010 12:01

Գվադելուպայում մահացել է Երկրագնդի ամենատարեց բնակչուհին` Էժենի Բլանշարը, նա 114 տարեկան էր: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական այդ կղզու իրազեկ աղբյուրներ: Բլանշարը միանձնուհի էր եւ վերջին քսան տարիներին ապրում էր Փոքր Անտիլյան կղզիների Սեն Բարտելեմի կղզում` Գվադելուպայից 250 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում:

Բլանշարը ծնվել է նույն այդ կղզում 1896 թվականի փետրվարի 16-ին: Դառնալով միանձնուհի` նա երկար ժամանակով լքել է Սան Բերտելեմին եւ կաթոլիկական կրոն դավանել Կյուրասո կղզում, որը գտնվում է Վենեսուելայի մերձակայքում եւ այն ժամանակ Նիդեռլանդների տիրույթն էր: Բլանշարը մոլորակի ամենատարեց բնակչուհին է դարձել 2010 թվականի մայիսի սկզբին, երբ կյանքի 115-րդ տարում վախճանվեց ճապոնուհի Կամա Չինենը: Գերոնտոլոգիական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի տվյալներով` այսուհետեւ Երկրագնդի ամենատարեց բնակչուհին ամերիկուհի Յունիս Սենբոռն է, որը բնակվում է Տեխասի նահանգում: Նա 154 օրով երիտասարդ է ֆրանսուհուց:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply