Զամբեզի գետի ափին որրսորդը դարձել է առյուծների խմբի զոհ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 11:46
Զիմբաբվեի հյուսիսում` Մանի ազգային պուրակում, մարդու վրա հարձակվել է առյուծների խումբը: Մարդը կամեցել է Զամբեզի գետի որսորդական ճամբարում ցնցուղ ընդունելու` առյուծների խումբը հարձակվել է:
Բնության պահպանության ազգային խորհրդի ղեկավար Ջոնի Ռոդրիգեսը հայտարարել է, որ այսօրինակ հարձակումների շարքից սա վերջին միջադեպն էր տվյալ շրջանում: Տարվա սկզբին առյուծների հարձակումից զոհվել է 8 մարդ:
Որսի և որսորդության սիրահարները կանգ են առնում շատ հասարակ ճամբարներում`գիշատիչներից առանց պաշտպանական միջոցների. սա երբեմն հանգեցնում է ողբերգությունների:
Ռոդրիգեսը բացատրել է, որ տեղի բնակչությունը պարբերաբար ոչնչացնում է տեղի այծքաղներին, որոնք առյուծների հիմնական կերն են այս շրջանում:«Եթե առյուծները զրկվում են իրենց կերից` գտնում են այլընտրանքային որսը»:






Facebook
Tweet This
Email This Post
