Կապանի տարածաշրջանում գրանցվել է 419 ծնունդ, 155 ամուսնություն եւ 25 ամուսնալուծություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 11:37
Կապանի տարածաշրջանում այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է 419 ծնունդ, 362 մահ, 155 ամուսնություն եւ 25 ամուսնալուծություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 16-ով, մահերինը` 21-ով, ամուսնություններինը` 28-ով, ամուսնալուծություններինը` 10-ով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ այս տարի կապանցի ծնողներն իրենց երեխաներին ավելի հաճախ կոչել են Մոնիկա եւ Ալեքս անուններով: «Հատկապես վերջին ամիսներին Կապանում շատացել են ամուսնությունները: Սակայն հանդիսավոր գրանցումներ հիմնականում չեն լինում: Դրանք սովորաբար գերակշռում են ամռանը», -ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
