Նեապոլում վերսկսել են «աղբային» մարտերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 11:19
Իտալիայի ոստիկանության 5 սպաներ վիրավորվել են Ջիոջիլիանո թաղամասի ըմբոստացած բնակիչների հետ ունեցած ընդհարումից: Թաղամասի բնակիչները բարիկադներ են կառուցել և ոստիկանությանը ու նրանց ուղեկցությամբ աղբ տեղափոխող բեռնատարներին թույլ չեն տվել մուտք գործել թաղամաս, որից քիչ հեռու գտնվում է աղբանոցը: Աղբանոց տանող ճանապարհին ոստիկաններին վիրավորել են քարերով և պարսատիկներով: Իտալիայում բռնությունների վերսկսումը մտահոգություն է առաջացրել Եվրամիության բարձր ոլորտներում: Եվրամիության`շրջակա միջավայրի պաշտպանության կոմիսար Յան Պոտոչնիկը Իտալիայի կառավարությանը պահանջել է «անհապաղ միջոցներ ձեռնարկել»: Ըստ որում` Նեապոլի փողոցներում կուտակվել է ավելի քան 2 հազար տոննա աղբ:






Facebook
Tweet This
Email This Post
