Թուրքական բարերում ծխելն արգելվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2009 15:41

Թուրքիայում այս շաբաթ ուժի մեջ է մտել բարերում, սրճարաններում և ռեստորաններում ծխելն արգելող օրենքը:

Այսուհետ այս հաստատությունների ադմինստրացիան իրավունք է ստանում չսպասարկել հաճախորդին, եթե վերջինս որոշի ծխել ռեստորանում կամ բարում գտնվելիս: Որպես ծայրահեղ միջոց` օրենքը թույլ է տալիս նաև ծխողին հանձնել ոստիկանությանը:

Խախտման համար օրենքով նախատեսվում է հաճախորդներին տուգանել մոտ 45 ԱՄՆ դոլարի չափով. այն հաստատությունները, որտեղ ծխողներ կնկատվեն, ևս կտուգանվեն:

Անցյալ տարի Թուրքիայում ուժի մեջ էր մտել նաև աշխտավայրում ծխելն արգելող օրենքը:

Այս նոր օրենքն առաջացրել է հատկապես սրճարանների տերերի վրդովմունքը, քանի որ, վերջիններիս պնդմամբ, իրենց հաճախորդների 95 տոկոսը ծխողներ են, որոնք օրենքի կիրառման դեպքում կդադարեն այցելել իրենց հաստատությունները:

AFP գործակալություն
Լուսանկարը` rivahotel.com

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply