Կապի ծառայություններից ստացված հասույթն աճել է 2,2 տոկոսով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2010 10:55
Հանրապետությունում 2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով կազմել է 124858,3 մլն դրամ, որը 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,2 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են` ռադիոծրագրերի, հեռուստածրագրերի կազմումն ու հեռարձակումը եւ հեռահաղորդակցությունը: Հեռահաղորդակցության ծառայություններից ստացված հասույթը 2009 թ.-ի հունվարից-սեպտեմբեր կազմել է 119459,7 մլն. դրամ, հեռուստածրագրերի կազմման ու հեռարձակմանը` 3500,5 մլն. դրամ, իսկ ռադիոծրագրերի ծառայություններից ստացված հասույթը կազմել է 1898,1 մլն. դրամ:
Այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր հեռախոսային խոսակցությունների քանակը կազմել է 25809,1 հազար միավոր, որից 21111.5-ը` միջքաղաքային, իսկ 4697,6-ը` միջազգային: Նույն ժամանակահատվածում հեռախոսային խոսակցությունների պատվերների քանակը 404,3 հազար հատ է, որից 210,4-ը միջքաղաքային, 193,9-ը` միջազգային:






Facebook
Tweet This
Email This Post
