Հարիրի.ամեն ինչում մեղավոր է Իսրայելը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2010 10:53

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի հարցազրույցում տարածաշրջանի բոլոր աղետների համար մեղադրել է Իսրայելին: Հարիրին ասել է.«Մերձավոր Արևելքի իրական հիմնախնդիրը խաղաղության բացակայությունն է, և դրանում մեղավոր է Իսրայելը և ոչ թե իրանական սպառնալիքը»:
Հարիրին նաև հետաքրքիր բացատրություն է տվել ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի  կողմից իր հոր` Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության  հանգամանքների առնչությամբ:

Բի Բի Սիի մեկնաբանը  ակնարկել է, որ հոր  սպանությունից անմիջապես հետո Սաադ  Հարիրին  սպանության կազմակերպման համար մեղադրել է Սիրիայի ղեկավարությանը: Հարցին Հարիրին պատասխանել է.«Դե, դուք լավ գիտեք, երբ սպանություն է տեղի ունենում, բոլորը կամենում են ինչ- որ մեկին մեղադրել»:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply