Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2010 10:28

Նոյեմբերի 3-ին և 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 45 դեպք:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ  Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 300-ից ավելի  կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply