Հույսը վերջինն է մեռնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 4, 2010 23:45
Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարի շրջանակում կայացած խաղում Երևանի «Հատիսը» երկրորդ պարտությունը կրեց: Այսօր մայրաքաղաքի «Միկա»մարզասրհում կայացած խաղում Հայաստանի ներկայացուցիչները 69:82 (19:21, 11:19, 20:15, 19:27) հաշվով զիջեցին Իսրայելի «Էլիտզուր» թիմին:Մեր թիմը դժգույն տպավորություն թողեց: Նախորդ խաղում հայկական թիմը զիջել էր Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» ակումբին: Այդուհանդերձ, հանդիպումից հետո «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասաց, որ պետք փորձեն տանը նոյեմբերի 18-ին լավ խաղալ «Դինամո-ԳՈՒՎԴ» ակումբի հետ: Նա նաև նշեց, որ հույսը վերջինն է մեռնում, և հնարավորություն կա, որ մեր թիմը դուրս գա խմբից և այս մրցաշարում շարունակի պայքարը:






Facebook
Tweet This
Email This Post
