Փրկարար ծառայության մայորը վթարի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 4, 2010 21:45

Այսօր` նոյեմբերի 4-ին ժամը 20:10-ի սահմաններում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին, Հյուսիսային ավտոկայանի հարեւանությամբ միմյանց են բախվել «ՎԱԶ 21011» (Ջորի) մակնիշի 06 ՏՍ 368 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 61 ԼՏ 441 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի արդյունքում, «ՎԱԶ 21011»-ի վարորդ, 39-ամյա Արսեն Բենյամինյանը գլխի մասում մարմնական վնասվածք է ստացել: Նրան «Շտապօգնության» մեքենան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վերջինս փրկարար ծառայության մայոր է, աշխատում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Նորք- Մարաշ համայնքային բաժնի պետ:

Եվս երկու հոգու մարմնական վնասվածքներով վթարի վայրից անհայտ քաղաքացիները տեղափոխել են Աբովյան քաղաքի հիվանդանոց: Վերջիններիս տվյալները ճշտվում են:

Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Հարութ Մարգարյանն ու նրա տեղակալ Լեւոն Շմավոնյանը: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին տեղեկացվել է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ում ցուցումով դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ աշխատակիցները:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply