Մահացու վթար Թբիլիսյան խճուղու վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 20:28
Այսօր` նոյեմբերի 4-ին ժամը 19:15-ի սահմաններում մահացու վթար է տեղի ունեցել Երեւանի Թբիլիսյան խճուղու վրա: «Նիվա» մակնիշի 466 ԼԼ 62 համարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից չի փախել եւ ներկայումս գտնվում է ոստիկանական մեքենայում: Մեքենան պատկանում է «Կոկա-կոլա» ընկերությանը, իսկ վարորդը 27-ամյա Աբգար Վանյայի Դեմուրչյանն է:
Պարզվել է, որ միջադեպի մեղավորը հետիոտնն է, ով անցել էր երթեւեկության համար չսահմանված վայրում:
Ոստիկանության աշխատակիցներն այժմ ճշտում են մահացածի տվյալները:
Դեպքի վայրում է գտնվում Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը, վթարի վայր են ժամանել ճանապարտահատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Հարություն Մարգարյանը եւ նրա տեղակալ Լեւոն Շմավոնյանը:






Facebook
Tweet This
Email This Post
