Հնդկաստանում ծառերից հավաքում են կոկոսները, որպեսզի դրանք չընկնեն նախագահ Օբամայի գլխին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 19:34
Հնդկական Մումբայի (նախկին Բոմբեյ) քաղաքի պաշտոնական դեմքերը լուրջ միջոցառում են անցկացնում, կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նոյեմբերի 6-9-ին նախատեսված Հնդկաստան այցելության հետ:
BBC-ի տեղեկատվության համաձայն, որպեսզի Օբամային հեռու պահեն դժբախտ դեպքերից, անհապաղ բոլոր ծառեից հավաքում են կոկոսները, հաղորդում է APA գործակալությունը:
Նրանք մտավախություն ունեն, որ կոկոսները կարող են ընկնել ամերիկացի նախագահի գլխին:
Օբամայի այցելության ընթացքում նա կայցելի Մահաթմա Գանդիի թանգարան: Հենց այդ պատճառով էլ թանգարանի շրջակայքի ծառերից հավաքել են բոլոր կոկոսները: Օբամայի այցելությունը համընկնում է Հնդկաստանում Դիվալի տոնի հետ, ուստի կրկնակի ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: ԱՄՆ անվտանգության ուժերն, արդեն նախորդ շաբաթ ստուգել են այն բոլոր վայրերը, որտեղ լինելու է ամերիկացի նախագահը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
