Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը եւ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել են «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 4, 2010 18:56

Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ համատեղ հանդիպել են «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներին:

Կազմակերպությունը մեծ ավանդ է ունեցել այս տարվա օգոստոսին ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում Գյումրիում բացված «Պատվո բլուր» պատմական հուշահամալիրի վերականգնման գործում:  

«Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» կազմակերպության նախագահն արժանացել է ՌԴ պետական պարգեւի` «Բարեկամության շքանշանի»:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply