Գրոսմայստեր Նելլի Աղինյանն անհաջող հանդես եկավ Հունաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2009 14:58

Հունաստանի Իկարիա քաղաքի մարզապալատում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում սպասելիքները չարդարացրեց Նելլի Աղինյանը: Երևանցի գրոսմայստերը հաջող մեկնարկից` 3 հաղթանակ տանելուց հետո չկարողացավ զարգացնել հաջողությունը: Նա 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և հայտնվեց 35-50-րդ տեղերը բաժանողների խմբում:

Մրցաշարին մասնակցում էր 168 շախմատիստ: Իսկ 1-ին տեղը վաստակած 7,5-ական միավորով բաժանեցին գրոսմայստերներ Ռոբերտ Կեմպինսկին, Ալեքսանդր Միստան (երկուսն էլ` Լեհաստան), Եվգենի Վորոբյովը (Ռուսաստան):

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply