Կնոջը եպիսկոպոս ձեռնադրելը համեմատվում է նացիստների ներխուժման հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 17:25

Անգլիկան եկեղեցու հիերարխներից մեկը` Լյուիսի եպիսկոպոս Ուոլաս Բենը կնոջը եպիսկոպոս ձեռնադրելը համեմատել է նացիստական ներխուժման հետ:

Այս հայտարարությամբ նա հանդես է եկել պահպանողական անգլիկանների խորհրդաժողովում, որը  վերաբերում էր եկեղեցու բարեփոխումներին:«Ինձ թվում է, թե ես տեղափոխվել եմ 1939 թվականի հունվարը: Հարկ է հիշել, որ անկյունում մեզ լուրջ պատերազմ է սպասում»,- ասել է եպիսկոպոսը:

Ի դեպ, այս նմանողականությունը վրդովեցրել է հրեական համայնքի ներկայացուցիչներին, քանի որ 1939 թվականի հունվարին Հիտլերը  ներկայացրեց  Եվրոպայի տարածքում ոչնչացման իր մտահղացման մասին : Այդ մասին չորեքշաբթի գրել է բրիտանական The Daily Telegraph-ը:

Հոլոքոստի կենտրոնի նախագահ Ջեյմս Սմիթը հայտարարել է, որ այդ համեմատությունը «նսեմացնում է նացիստների հանցավոր մտահղացման պատճառած տառապանքների մասշտաբը և այդ  հիմնախնդրի հետ կապված `բարոյական հիմնախնդրի մտահղացման մասշտաբը»:

Սմիթի խոսքով`քրիստոնեական եկեղեցին, եթե հաշվի չառնեն որոշ քաջերին, երկյուղած խուսանավում է Հոլոքոստին համապատասխան գնահատական տալուց:

Իսկ կանանց եպիսկոպոս ձեռնադրելու կողմնակիցների ներկայացուցիչ Սալլի Բոռնսը խորին ափսոսանք է արտահայտել եպիսկոպոս Ուոլաս Բենի արտահայտության առնչությամբ:

Ավելի ուշ` եպիսկոպոս Բեռնը մեկնաբանել է իր խոսքը` ասելով, թե նկատի ուներ «ամպերը, որոնք հավաքվում են հորիզոնում»: Ընդ որում` նա հավելել է, որ ավելի շուտ նկատի ուներ Չերչիլի դիրքորոշումը և ավելի պակաս էր մտածում Հիտլերի մասին:

Կնոջը եպիսկոպոս ձեռնարկելու հիմնախնդիրը շարունակում է հուզել Անգլիկան եկեղեցու հավատացյալներին: Այդ հարցը հատուկ քննարկվի  հաջորդ տարի եկեղեցական այս համայնքում:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply