Թայվանում ձեռնամուխ են եղել ապակե տաճարի կառուցմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 16:56

Թայվանում ձեռնամուխ են եղել ապակե տաճարի կառուցմանը: Ըստ նախագծի՝ այս դյուրաբեկ նյութից տաճարում կկառուցվեն պատերը, տանիքը, տաճարի կահ-կարասին, եւ միայն կրող կառուցվածքը կլինի մետաղական, հաղորդել Է «Չայնա փոստ» թերթը: Նախագծի արժեքը գնահատվում Է ավելի քան 2 միլիոն ամերիկյան դոլար: «Շինարարության ժամանակ պլանավորվում Է օգտագործել տարբեր գույների 70 հազար կտոր ապակի, այս կերպ տաճարն առանձնահատուկ տեսք կունենա արեւի ճառագայթների տակ՝ շողշողալով ծիածանի բոլոր գույներով»,- լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ ասել Է նախագծին մասնակցող ընկերություններից մեկի ներկայացուցիչը: Նոր տաճարը կնվիրվի չինացիների կողմից պաշտվող՝ ծովի աստվածուհի Մացզուին: Ըստ լեգենդի՝ Մացզուն նախապես եղել Է իրական պատմական անձն եւ ապրել Է միջնադարյան Սուն գահատոհմի դարաշրջանում: Նա ունեցել Է բոլոր հիվանդությունները բուժելու կախարդական շնորհ: Դարեր անց նրան սկսել են պաշտել որպես աստվածության, որը հեռու Է պահում ամեն տեսակ վտանգներից եւ դժբախտություններից:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply