4.059 մահ սրտանոթային հիվանդություններից` 3 ամսում

ԱՌՈՂՋԱԿԱՆ | | May 26, 2009 17:28

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում 2009թ.-ի 1-ին 3 ամիսներին 4.059 մարդ մահացել է արյան շրջանառության եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից, որը կազմում է նույն ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր մահերի (7.824) 51,9%-ը:

Հայ սրտաբանները բացատրում են, որ սրտանոթային հիվանդությունների տարածման պատճառը սթրեսն ու անառողջ ապրելակերպն է, որին գումարվում է նաև անվճարունակությունը`համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար:

Բժիշկներն ասում են, որ սրտային հիվանդների զգալի մասը տղամարդիկ են, քանի որ նրանք ավելի շատ են ծխում, ալկոհոլ օգտագործում եւ ընդհանրապես անառողջ ապրելակերպ վարում:

2008թ.-ին արյան շրջանառության եւ սրտանոթային հիվանդություններից մահացել է 13.561 մարդ, որը կազմում է բոլոր մահերի 49,4%-ը:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply