Էրդողան. Կոսովոն տարբեր մշակույթների համակեցության օրինակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 16:01
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պաշտոնական այց է կատարել Կոսովո: Պրիշտինայում նրան դիմավորել է Հաշիմ Տաչին`Կոսովոյի նրա գործընկերը: Հանդիպման ավարտին նրանք համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Նրա խոսքով` այս փաստը ազդանշան է Իսլամական խորհրդաժողով կազմակերպության մյուս անդամ- երկրների համար:
Էրդողանը ընդգծել է , որ կարող է միջնորդ դառնալ Սերբիայի և Կոսովոյի միջև:
Ավելի ուշ Թուրքիայի վարչապետը Պրիշտինայից ուղևորվել է Պրիզրեն քաղաք, որտեղ ապրում են էթնիկ թուրքեր: Նա այցելել է թուրքական գումարտակ, այնուհետև հանդիպել է Շադիրվան հրապարակում հավաքված`Կոսովոյի թուրքերի հետ: Իր խոսքում Էրդողանը ընդգծել է , որ Թուրքիայի կառավարությունը ջանքեր է գործադրում` Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար:
Էրդողանը Պրիզրենի բնակիչներին դիմել է` հրահանգելով, որ նրանք լինեն միասնական և իրենց երեխաներին կրթության տան:«Պրիզրենը տարբեր մշակույթների հանդուրժողականության և համակեցության հատուկ օրինակ է: Թող նրանք, ովքեր կամենում են տեսնել, թե ինչպես կարող են համագոյակցել տարբեր մշակույթները` գան Կոսովո, Պրիզրեն»,- ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
