Իսլամական բանկինգի ծառայությունները Ադրբեջանի միջազգային բանկում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 15:38
Ադրբեջանի միջազգային բանկը շարունակում է աշխատանքները իսլամական բանկինգի ծառայությունները ներդնելու ուղղությամբ և այս տարվա նոյեմբերին պատրաստ կլինի այս նախագիծը իրականացնելու:
Ադրբեջանի միջազգային բանկը առաջինն է, որը գրավեց և գործնականում հաջողությամբ կիրառեց իսլամական բանկինգը: «…Այսօրվա դրությամբ բանկի ղեկավարությունը ընդունել է հայեցակարգը, որը մշակել է աշխատանքային հատուկ խումբը`«Islamic Window» բաժանմունքը բացելու նպատակով: Հայեցակարգը ներառում է ռազմավարական որոշումներ և կոնկրետ միջոցառումներ»,- ասել է խմբի ղեկավար Բեհնամ Գուրբանզադեն:
Հարկ է տեղեկացնել, որ այսօր արևմտյան խոշոր բանկերի մեծամասնությունը բացել և աջակցում է« իսլամական պատուհանները»`բանկի բաժանմունքներ, որոնք ծառայությունները տրամադրում են շարիաթի չափանիշերով, և որոնք հավասարապես գործում են բանկային ավանդական արդյունքների հետ:Այս ծառայություններից օգտվում է նախևառաջ մահմեդական բնակչությունը, նկատվում է նաև մահմեդական ներդրողների աճ` աշխարհագրական դիվերսիֆիկացիայի պայմաններում:






Facebook
Tweet This
Email This Post
