«ՄետրոՊոլլ». Բանակը Թուրքիայում պետք է հեռու մնա քաղաքականությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2009 14:19

turkey-pollԹուրքերի 65 տոկոսը համոզված է, որ զինվորականները պետք չէ միջամտեն քաղաքական կյանքին: Արդյունքը պարզել է Անկարայի «ՄետրոՊոլլ» Ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը Թուրքիայի 1297 քաղաքացիների շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքում: Հարցվածների 30 տոկոսը չի ընդդիմացել զինվորականների` երկրի քաղաքական կյանքի մասնակցությանը: «Թուրքական հասարակությունը սիրում և հավատում է զինվորականությանը, սակայն մեկ պայմանով` բանակը պետք չէ միջամուխ լինի ներքաղաքական խնդիրներին. հասարակության կողմից ուղարկված այս հաղորդագրությունը պետք է հավասարապես հասկանան թե’ զինվորականները և թե’ քաղաքացիական իշխանությունները»,-հայտարարել է «ՄետրոՊոլլ»-ի տնօրեն, պրոֆեսոր Էոզեր Սենջարը: Սոցհարցման մասնակիցները պատասխանել են նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացրած` ռազմական դատարանների լիազորությունների սահմանափակմանը վերաբերող հարցին: Ըստ այդմ` 49 տոկոսը կողմ է, որպեսզի զինվորականները դատվեն քաղաքացիական դատարաններում, մոտ 42 տոկոսը` դեմ: Թուրքիայում 1980 թ. սեպտեմբերի 12-ին ռազմական հեղաշրջման կնքահայր և ապա Թուրքիայի նախագահ Քենան Էվրանին դատարանի առջև կանգնեցնելու մտքին կողմ է հարցվածների 38 տոկոսը, մոտ 41 տոկոսը` դեմ: Թուրքերի մոտ 49 տոկոսը հավատում է, որ այժմյան զինվորական ղեկավարության կազմում կա գեներալների մի խումբ, որը ցանկանում է հեղաշրջում իրականացնել իշխանության նկատմամբ, մոտ 40 տոկոսը` չի հավատում:

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply