Ադրբեջանական կողմը հանձնել է Մանվել Սարիբեկյանի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 4, 2010 14:56
Ադրբեջանական կողմը Հայաստանին է  հանձնել Ադրբեջանում զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դին: Այդ մասին  հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Վերջինս նշել է, որ հայկական կողմն էլ Ադրբեջանին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւին, ով շուրջ 10 ամիս առաջ ապօրինի հատել էր ՀՀ սահմանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները»,- նշեց Կարապետյանը:
Նշենք, որ գերու հանձնումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին ժամը 12-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում:
Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply