Շոպենի տարին Հայաստանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 4, 2010 14:43
Նոյեմբերի 1-11-ը Երևանում անցկացվում է “Շոպենի տարի” դաշնակահարների մրցույթը` նվիրված լեհ կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակին: Հինգ տարին մեկ անցկացվող “Շոպենյան փառատոնը” Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: “Շոպենի տարի” խորագրի ներքո Արամ Խաչատրյան համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում համերգային ծրագրերով հանդես են գալիս հանրապետությունում ճանաչում վայելող երաժիշտ կատարողները, Հայաստանի պետական երիտասարդական, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբերը:
“Շոպենի տարվա” մրցութային մասն անցկացվելու է 2 փուլով, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում: Հանրապետական մրցույթի փակումը, մրցանակաբաշխությունը և դափնեկիրների համերգը տեղի կունենան Հայաստանի ազգային պատկերասրահում` նոյեմբերի 9-ին, այդ օրը կցուցադրվի նաև լեհ ռեժիսոր Եժի Անչակի “Շոպեն` սիրո տենչանք” ֆիլմը:
Լեհաստանում 2010 թ. հայտարարված է Շոպենի տարի: Ս. թ. մարտին Վարշավայում վերաբացվել է Շոպենի տուն-թանգարանը: Կազմակերպվել են ցուցահանդեսներ, ստեղծվել է www.chopin2010.pl կայքը, Վարշավայում անցկացվել է Շոպենի անվան դաշնակահարների 16-րդ մրցույթը:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
