Փորձագետները սահմանել են ամենավտանգավոր գույնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2010 14:38

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի մասնագետները նախօրեին հրապարակել են 20-ամյա աշխատանքների արդյունքները: 850 հազար ավտովթարների ուսումնասիրությունից հետո հաշվել են, թե որ գույնի ավտոմեքենաներն են ավելի հաճախ վթարի ենթարկվում: Արդյունքում` պարզվել է , որ ամենավտանգավորը սև գույնն է: Ցերեկը  սև գույնն ունեցող մեքենաները 12 տոկոսով ավելի հաճախ են վթարի ենթարկվում, քան մյուսները, իսկ գիշերները`47 տոկոսով: Վթարայնության երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են արծաթագույն ավտոմեքենաները: Այնուհետև հերթագայում են կարմիրը և կապույտը: Նվազ հաճախականությամբ են վթարի ենթարկվում նարնջագույն ավտոմեքենաները:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply