Վաղը Երեւանում առաջին անգամ կնշվի «Գայ Ֆոկսի գիշեր» տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 4, 2010 14:23

Երեւանում նոյեմբերի 5-ին առաջին անգամ կնշվի «Գայ Ֆոկսի գիշեր» տոնը, որը հայտնի է նաեւ «Խարույկի գիշեր» անվամբ: Սա բրիտանական ամենամյա տոնակատարություն է` կապված աշխարհում հայտնի «Վառոդի դավադրության» բացահայտման հետ: 1605 թվականի նոյեմբերի 5-ին մի քանի կաթոլիկ դավադիրներ, նրանց թվում` Գայ Ֆոկսը, փորձել են պայթեցնել Լոնդոնում խորհրդարանի շենքը՝ Ջեյմս Առաջին թագավորին սպանելու նպատակով: Այս տոնակատարության ժամանակ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում վառվում են խարույկներ, որոնց վրա այրում են Գայ Ֆոկսի` ամենահայտնի դավադրի խրտվիլակը, կազմակերպվում են հրավառություններ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատնից հաղորդում են, որ  «Վառոդի դավադրության» տապալումը տոնելու նպատակով դեսպանատունը նոյեմբերի 5-ին կկազմակերպի «Խարույկի գիշեր» Վահագնի թաղամասում: Միջոցառմանը կվառվի մեծ խարույկ, որի վրա կայրվի Գայ Ֆոկսի խրտվիլակը, որին կհաջորդի գունեղ հրավառություն:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply